Կոոպերացիան Գյուղատնտեսության
Զարգացման Հաջողության Գրավական!
"Գյուղատնտեսական Ասոցիացիաների Ֆեդերացիա" Իրավաբանական Անձանց Միությունը հիմնադրվել է 2001թ.-ի դեկտեմբերի 29-ին 8 տեղական ֆերմերային կազմակերպությունների/կոոպերատիվների/ նախաձեռնությամբ:
2002թ.-ի Փետրվարի 12 –ին ԳԱՖ-ը գրանցվել է որպես իրավաբանական անձանց միություն: Ներկայումս կազմակերպության կազմում անդամակցում են 23 գյուղատնտեսական ասոցիացիա-սպառողական կոոպերատիվներ: Ընդհանուր առմամբ ԳԱՖ-ի անդամ ասոցիացիաների անդամների թիվը հիմնադրման օրվանից 325- հասել է 2010-ի:
2006թ.-ից ԳԱՖ-ը անդամակցում է Գյուղատնտեսական Արտադրողների Միջազգային Ֆեդերացիային /International Federation of Agricultural Producers/IFAP
Ներկայումս ԳԱՖ-ը համագործակցում է ՀՀ կառավարության, մի շարք միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Agriterra, CARD, IFAD, AICD/VOCA, VISTAA, UMCOR, ICARE, UNDP և այլն:
Կազմակերպության Առաքելությունը.
Լինելով կենսունակ կազմակերպություն`աջակցել իր անդամ գյուղատնտեսական կազմակերպությունների զարգացմանը և օժանդակել իրենց ընդհանուր օրենսդրական, կառավարման, տեխնիկական, ֆինանսկան և սոցիալական խնդիրների լուծմանն ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը անհատական գյուղացիական տնտեսությունների միջոցով:
Նպատակները.
. Անդամների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով հիմնել կենտրոնացված համակարգեր
- Տվյալների հավաքման, վերլուծության, խորհրդատվության, կառավարման և ուսումնատվությունների իրականացման համակարգ
- Իրավաբանական ծառայության մատուցման համակարգ
- Ֆինանսա-վարկային ու ներդրումային համակարգ
- Հումքի, պահեստամասերի, գյուղմթերքների արտադրության, դրան օժանդակող նյութերի, սարքավորումների և ապրանքների մատակարարման համակարգ
-Պատրաստի արտադրանքի սպառման համակարգ
- Նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմանը և գյուղատնտեսության զարգացմանը
- Ներկայացնել և պաշտպանել իր անդամների շահերը և իրավունքները դատական պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
-Կազմակերպել և իրականացնել տեղեկատվական և ուսուցողական դասընթացներ իրավաբանական հաշվապահական բիզնեսի աջակցության հարկային օրենսդրության և գյուղատնտեսության բոլոր բնագավառների վերաբերյալ:
Դիտել ավելին. ԳԱՖ ԻԱՄ -ի 2012-2016թթ. Զարգացման Պլան: