Գործընկերներ

 

ԳԱՖ-ի գործընկերները

 

ԳԱՖ-ն իր գործունեության կազմակերպման և իրականացման նպատակով համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք այս կամ այն առումով իրենց գործունեությունը ծավալում են գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Դրանց շարքին են պատկանում`

 
 
   
         

ՀՀ Գյուղատնտեսության
նախարարություն
www.minagro.am

 

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ
Հայաստանյան մասնաճյուղ
www.wvarmenia.am

 

Հայաստանի Ազգային 
Ագրարային Համալսարան 
www.anau.am

         
   
         

Հայաստանի գործատուների
հանրապետական միություն
www.employers.am

 

Save the Children
armenia.savethechildren.net

 

«Համայնքային գյուղ. ռեսուրսների
կառավարման և մրցունակության»
Ծրագիր
www.arspiu.com

         
     
         

 

 

TA հաշվապահական
ընկերություն
www.taccount.am

 

Բի Էս Սի
Բիզնեսի Աջակցման Կենտրոն
www.bsc.am

 

  • 2003-2006թ.թ. ԳԱՖ-ը UMCOR կազմակերպության հետ համատեղ իրականացրել է  “Ֆերմերային Կազմակերպությունների Աջակցման ծրագիր Հայաստանում” ծրագիրը  ուղղված Հայ ֆերմերների տնտեսական վիճակի բարելավմանը, ՍԿ-ների ստեղծման աջակցմանը, և նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շահառու են հանդիսացել 9 –ը նորաստեղծ   ՍԿ-ներ 522 անդամ ֆերմերներով:
  • Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծված ՍԿ-ների անդամ ֆերմերներին տեխնիկական  աջակցություն է  ցուցաբերվել հետևյալ ուղղություններով` կոոպերատիվների կառավարում, անդամների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկում,  ֆինանսական կառավարում, հաշվապահական հաշվառում և գործավարություն, հարկեր, համակարգչային գիտելիքներ, ֆինանսական աղբյուրների հայթայթում և ըստ հոդվածների բաշխում, բիզնես պլանի կազմում, ագրոբիզնեսի կառավարում, բույսերի պաշտպանություն, անասնաբուծություն և անասնաբուժություն: 
  • 2005-2008 թ.թ. ԳԱՖ-ը Նիդեռլանդական OXFAM NOVIB կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացրել է §Ուսումնատվություն, լաբորատոր անալիզներ և խորհրդատվություն¦ ծրագիրը, որի նպատակն է տրամադրել ԳԱՖ-ի անդամ ՍԿ-ներին կատարելագործված գիտելիքներ, ագրոտեխնոլոգիայի և բույսերի պաշտպանության, անասնաբուծության և անասնաբուժության, ագրոբիզնեսի կառավարման և իրավագիտության ոլորտներում: Ծրագրի շահառու են հանդիսանում թվով 19 ՍԿ-ներ 1,200 անդամ ֆերմերներով:
  • 2008թ-ից  ԳԱՖ-ը համագործակցում է Նիդեռլանդական Agriterra կազմակերպության հետ ԳԱՖ-ի և ԳԱՖ-ի անդամ ՍԿ-ների կազմակերպչական հզորեցման նվիրված ծրագրի իրականացման շրջանակներում:
  • Համագործակցությունը միտված է աջակցել ԳԱՖ-ին և ԳԱՖ-ի անդամ ՍԿ-ների կառուցվածքային հզորացմանը և նոր ՍԿ-ների ստեղծմանը: Ծրագրի շահառու են հանդիսանում թվով 23 ՍԿ-ներ 1,405 անդամ ֆերմերներ:Ծրագրի իրականացման ընթացքում ֆերմերներին, անդամ և նորաստեղծ ՍԿ-ների անդամներին տեխնիկական  աջակցություն է  ցուցաբերվել հետևյալ ուղղություններով` կոոպերատիվների սկզբունքներ և  կառավարում, աշխատանքային պլանի կազմում,   ՍԿ-ների անդամների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկում,  ֆինանսական հոսքերի կանխատեսում, կառավարում և ըստ հոդվածների բաշխում,, հաշվապահական հաշվառում և գործավարություն,  գյուղատնտեսական մթերքների արտադրության և  հետ բերքահավաքային գործընթացների  արդյունավետ կազմակերպում,  գյուղական ձեռներեցություն:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿԻՐ

Համագործակցության փուլը

Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ

ԱՄՆ

ընթացիկ

BSC /Բի Էս Սի/

Հայաստան

ըստ պահանջի

Գյուղատնտեսության նախարարություն

Հայաստան

ընթացիկ

USDA ԱՄՆ Շուկայավարման աջակցության ծրագիր (MAP)

ԱՄՆ

վերջացած

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ATC)

Հայաստան / ԱՄՆ

ընթացիկ

ԳԱՄԿ-եր

Հայաստան

ընթացիկ

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Հայաստան

ընթացիկ

CARD

Հայաստան / ԱՄՆ

ընթացիկ

ԳԱՀԿ (Գյուղատնտեսական աջակցման հանրապետական կենտրոն)

Հայաստան

ընթացիկ

IFAD (Գյուղատնտեսական արտադրողների միջազգային հիմնադրամ)

Միջազգային

ներկա

Agriterra հիմնադրամ

Նիդեռլանդներ

ներկա

 
ԳԱՖ-ն իրականացնում է երկու ծրագիր, որոնք ֆինանսավորվում են IFAD և Agriterra հիմնադրամների կողմից: Այդ ծրագրերն են. “Փոքր ֆերմերային տնտեսությունների կցումը զարգացող շուկաներին” և “ԳԱՖ-ի զարգացման ծրագիրը”: